Ֆրանսիան կօգնի Հայաստանին պաշտպանվել և ապահովել իր սահմանների անձեռնմխելիությունը. Ֆրանսիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  21, 24News

ռե

Մենք պետք է օգնենք Հայաստանին խաղաղ բնակիչներին պաշտպանելու և իր սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու գործում։ Այս մասին «Parisien» թերթին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյոն:

«Վաղը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության գնումը, մասնավորապես՝ ստորագրելով համաձայնագիր, որը թույլ կտա Հայաստանին ապահովել օդային տարածքի պաշտպանությունը։», - մասնավորապես ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

 

 --00—ԱՊ