Իրանի ՊՆ-ն «քաղաքական ինքնասպանություն» է որակել Գազայում Իսրայելի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,24News

իրան

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է «քաղաքական ինքնասպանություն»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ կարծիքը նա հայտնել է իր սիրիացի պաշտոնակից Ալի Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ 

«Իսրայելի կողմից պատերազմի և մարդու իրավունքների բոլոր կանոնների խախտումը միջազգային հանրության հասարակական կարծիքը տրամադրում է այդ դաժան վարչակարգի դեմ. այսպիսով, այդ բոլոր գործողությունները նրա համար վերածվում են քաղաքական ինքնասպանության»,- ասել է Աշտիանին:

--00--ԼՀ