Ղազախստանում հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է առնվազն 21 հանքափոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ֆդ

Կարագանդայի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, և 23 հանքափորներ դեռ հանքում են։ Այդ մասին հայտնել է հանքավայրի սեփականատեր Arcelor Mittal Temirtau ընկերության մամուլի ծառայությունը:

«252 հանքափորներից 208-ը դուրս է բերվել, նրանցից 18-ը դիմել են բուժօգնության, վթարված հանքում մնացել է 23 հանքափոր, հայտնաբերվել է 21 հանքափորի դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վթարից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը կարգադրել է դադարեցնել ներդրումային համագործակցությունը Arcelor Mittal Temirtau ընկերության հետ, որը հանրապետության հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտում ամենախոշոր ձեռնարկությունն է և պատկանում է Arcelor Mittal միջազգային մետաղագործական կոնցերնին:

Ղազախստանի կառավարությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել Arcelor Mittal Temirtau ԲԲԸ բաժնետերերի հետ առ այն, որ ձեռնարկության սեփականության իրավունքը կփոխանցվի պետությանը։

Նախնական վարկածի համաձայն, հանքում վթարի պատճառը հրդեհն է եղել, հանքավայր ժամանած իրավապահները և փորձագետները պարզոում դրա բռնկման հանգամանքները:

Ղազախստանի նախագահ Տոկաևը հոկտեմբերի 29-ը սգո օր է հայտարարել Կարագանդայում ականի վթարի զոհերի համար։

 --00—ԼՀ