Մակունցը և դոկտոր Ֆարկասը խոսել են տարածաշրջանում տևական խաղաղության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

398336187_724329589738429_5097463010202458634_n

Հոկտեմբերի 31-ին դեսպան Մակունցը հանդիպել է Արիզոնայի պետական համալսարանի Մքքեյն ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Էվելին Ֆարկասին․ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանում և տարածաշրջանում վերջին զարգացումները, ընդգծել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Դեսպանը և դոկտոր Ֆարկասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման գործում Միացյալ Նահանգների կենսական դերի վերաբերյալ։

-00—ՅՄ