Երևանում կայանալիք ԱԱ-ում ռուս և ուկրաինացի սամբիստների միջև ձեռքսեղմում չի լինի. ֆեդերացիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Screenshot_6

Ռուսաստանցի և ուկրաինացի սամբիստները Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունում ռուս և ուկրաինացի սամբիստների միջև ձեռքսեղմում չի լինի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործադիր կոմիտեից։

Բացի այդ, բելառուսցի և ուկրաինացի մարզիկների միջև ևս ձեռքսեղմում չի լինի։ Այս որոշումն ընդունվել է FIAS -ի գործադիր կոմիտեի նիստում։

«FIAS-ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ 2023 թվականի սամբոյի աշխարհի առաջնությունում (Հայաստան, Երևան) չեն կիրառվի FIAS-ի սամբոյի միջազգային կանոնների 24.2 և 24.6 հոդվածները (ձեռքսեղմման մասով) Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի, կամ Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի հավաքականի մարզիկների միջև մենամարտերից առաջ և հետո»,-հայտնել են FIAS-ում:

Նշենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Երևանում։ Մրցաշարին կմասնակցեն 65 երկրների ներկայացուցիչներ։

--00—ՅՄ