Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է 3,5 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

թո

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։

Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3,000,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590,000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480,000 ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 110,000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար։

Բանն այն է, որ լրատվական կայքերից մեկում հրապարակված ուղերձներից մեկի մեկնաբանության դաշտում Անժելա Թովմասյանը վիրավորական մեկնաբանություն է թողել՝ օգտագործելով «պոռնիկ» բառը:

--00—ԼՀ