Մեր պատիժն է դարձել մեր հաղթանակների կորուստը, կենսագրության աղճատումը, Հայրենիքը, սրբարանները լքելը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

դդ

«Աստծո պատիժը անմիջականորեն կապված է երկրի, Հայրենիքի հետ»

Հատված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․

«Երբ Աստված որևէ իր ժողովրդին պատիժ էր սահմանում, խոսում էր երկիրը ավերակելու մասին, ամայացնելու մասին, տները լքելու մասին։

Այսինքն՝ մարդկանց դժբախտությունը կամ պատիժը անմիջականորեն կապված էր երկրի և բնակության վայրի հետ, Հայրենիքի հետ, ամայության հետ, կորստի հետ, չէր կարող այլ ձևով լինել, դա ամենամեծ պատիժն է՝ թափառական դառնալու, ավերված տներ ունենալու, ավերված ինքնություն ունենալու, ավերված և կործանված պատիվ ունենալու, ավելի ճիշտ՝ պատիվ չունենալու։

Աստված այդպես է տեսնում դժբախտությունը, Սուրբ Գիրքը դժբախտությունը այդպես է նկարագրում։

Հիմա հայացքներս դարձնենք մեր օրերին, դուրս գանք սուրբգրային պատմության միջից, բայց ոչ պատգամի, և դառնանք մեր օրերին․ ի՞նչն է մեր պատիժը դարձել՝ մեր հաղթանակների կորուստը, մեր կենսագրության աղճատումը, գողացված լինելը, մեր ուրախության իսպառ ոչնչացումը, մեր պատվի անպատվությունը, մեր Հայրենիքն ու սրբարանները լքելը»

--00—ՍՊ