Շիրակում տեղացել է առաջին ձյունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

շմ

Շիրակում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին հայտնում են Շիրակի Մարզպետարանից։

Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացվում են չորս կազմակերպությունների կողմից։ Ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ից և կշարունակվեն մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ 

2021 թվականի դեկտեմբերի 27–ին կնքված պայմանագրերի համաձայն.

•  ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ։

 •ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ։

• ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնում է «Անիի ՃՇՇ» ՍՊԸ։

•ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ։

Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2023-2024 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։

Կազմակերպությունների սարքին վիճակում գտնվող 45 միավոր մեքենասարքավորումները, կուտակած 160 տոննա տեխնիկական աղը և 6150 խորանարդ մետր հանքային խարամը բավարար է  ձմեռային պահպանման աշխատանքների իրականացմանը։

--00—ԼՀ