ԱԱԾ-ն մտել է կենտրոնի համայնքապետարան և թաղապետ Սամվել Ղուկասյանին ուղեկցել հարցաքննության․ ArmLur

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_5
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը ներկայացել է հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել: Իսկ մինչ հարցաքննությունը՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն ՝ուշագրավ զարգացումներ են եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանին հակակառուպցիոն կոմիտեն ծանուցում է ուղարկել՝ ներկայանալ հարցաքննության, սակայն Սամվել Ղուկասյանը ծանուցման մեջ նշված օրը չի ներկայացել կոմիտե, ուստի մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները մտել են թաղապետարան ու թաղապետի հետ միասին ներկայացել են նախաքննական մարմին, որտեղ էլ Ղուկասյանը հարցաքննվել է

Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից չմեկնաբանեցին՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվող անձանց վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ