Սահակյանն ու Էլինա Դանիելյանն անհատական բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

4-750x375

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը կարևոր հաղթանակ է տարել Մայքլ Ադամսի նկատմամբ և Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է մրցակցին:

Կանանց հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը:

Անհատական պայքարում մեր շախմատիստները նույնպես արժանացել են մեդալների: 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Էլինա Դանիելյանը

--00—ՅՄ