Կառուցվող էլիտար շենքի բարձրությունից 32-ամյա տղամարդը ընկել և տեղում մահացել է․ shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

ը.

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ՝ Միքայել Գարակյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ