3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

երեխա

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, շաբաթվա վերջում հնարավոր է դուրս գրվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ 

«Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է նա։