Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

տիգ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆաննի Դելպեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
Որպես համագործակցության առանցքային ուղղություն՝ հատուկ անդրադարձ է կատարվել բյուջետային աջակցության շրջանակի ընդլայնմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ջրային ոլորտի ոլորտի արդյունավետ կառավարման, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին:

--00—ԼՀ