Իրանցի վերլուծաբան. «Թեհրանում մտահոգ են, ՀՀ-ի վրա այլ ուժերի ձեռքեր են երևում»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Իրանը Հայաստանի վրա այլ ուժերի ձեռքեր է տեսնում, ինչը խոչընդոտում է հայ-իրանական ավելի լայն՝ տնտեսական և այլ հարաբերություններ ունենալուն։ Հայաստանի շահերից է բխում հեռու մնալ տարածաշրջանային հակասություններից, պետք է համագործակցել այլ երկրների հետ, բայց Իրանի հետ կարմիր գծերը չպետք է հատվեն։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին։

«Իրանը մտահոգված է, որ Հայաստանը կարող է դառնալ հակաիրանական միջավայր, Հայաստանը Իրանի համար բարեկամ երկիր է և այդ մտահոգությունը փոխանցվել է պաշտոնական Երևանին, Հայաստանը պետք է դա հաշվի առնի և հստակ ասի, որ նման բան տեղի չի ունենա»,-ավելացրեց վերլուծաբանը։

Անդրադառնալով Ադրբեջանի, Թուրքիայի կողմից հնչող Սյունիքով միջանցք ստանալու պահանջներին՝ Հուսեյնին նկատեց, որ Իրանը երեք տարի է զգուշացնում է Ադրբեջանին ու Թուրքիային, որ գեոպոլիտիկ փոփոխություն չի հանդուրժի․ «Իրանը մեծ դեր ունեցավ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը խոչընդոտելու հարցում։ Իրանը չի ցանկանում՝ Հայաստանում միջանցք լինի, որը երրորդ կողմը կվերահսկի, դա Հայաստանի տարածքային ամբողջականություն է և միայն նա պետք է վերահսկի։ «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի տարիների երազանքն է, Իրանը չի հավատում, որ Ադրբեջանը և Թուրքիան ձեռք կքաշեն այդ ծրագրից, նրանք հարմար պահի են սպասում, որ Իրանը թուլանա, փորձեն ակտիվացնել իրենց նկրտումները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

 --00—ԱՊ