Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի և Մինսկի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ամն

Միացյալ Նահանգները թարմացրել է պատժամիջոցների տակ հայտնվածների ցանկը՝ դրանում ներառելով 13 ֆիզիկական անձանց և 20 ընկերությունների Ռուսաստանից և Բելառուսից։ Թարմացված ցուցակը հրապարակված է ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի պաշտոնական կայքում։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Պատժամիջոցների տակ է հայտնվել Պերմում ծնված Շվեդիայի քաղաքացի Սերգեյ Սկվորցովը։ Շվեդիայում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար, սակայն նա արդարացվել է։

ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև բելառուսցի գործարարներ Ալեքսանդր Շակուտինը, Պավել Թոփուզիդիսը և Վիկտոր Պետրովիչը։ Վաշինգտոնը նրանց անվանում է «Ալեքսանդր Լուկաշենկոյի դրամապանակներ»։

Սահմանափակումները վերաբերում են նաև Բելառուսի Կարմիր խաչի գլխավոր քարտուղար Դմիտրի Շևցովին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ նրա պատժամիջոցների ցուցակում հայտնվելը պայմանավորված է Կիևի կողմից չվերահսկվող տարածքներից ուկրաինացի երեխաների արտաքսմամբ։

ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ընկերությունների թվում են նաև բելառուսական ձեռնարկությունները, որոնք կապված են ռուսական պաշտպանական արդյունաբերության հետ։

--00—ԼՀ