ԲՏԱ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ պայմանավորվել է մասնագետների փոխադարձ այցեր կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2023-12-06_12-42-21

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ:

Հանդիպմանը կողմերը համաձայնություն են ձեռք բերել մասնագետների փոխադարձ այցեր կազմակերպել՝ բացահայտելու երկու երկրների տեխնոլոգիական և արտադրական կարողությունները, մշակելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ:

--00—ՅՄ