Կոստանյանը Ժնևում ներկայացրել է ԼՂ էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների իրավունքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2023-12-14_16-05-37

Դեկտեմբերի 14-ին Ժնևում ընթացող Համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով օգնական Ռաուֆ Մարզուին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքները, փախստականների միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հաղթահարմանն ուղղված նախագծերը։

Երկուստեք արձանագրվել է ԼՂ բնակչության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման։

--00—ՅՄ