Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի պատմությունը հարստացավ ևս մեկ էջով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

11

Կոնվերս Բանկի աշխատակիցներն, ավանդույթի համաձայն, տարին ամփոփել են ամենասիրելի ու սպասված «Դարձիր Ձմեռ պապ» նախագծով: Այն ՀՀ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատմության մեջ առաջին խոշոր նախաձեռնություններից է և հաջորդ տարի կնշի 15-ամյակը:

Այս անգամ Բանկի աշխատակիցները Ձմեռ պապ են դարձել Տավուշի մարզի սահմանապահ երկու բնակավայրի առաջին և երկրորդ դասարանցիների համար:

1

««Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի նպատակն է ամանորյա հրաշք պարգևել երեխաներին ու վստահություն, որ միշտ կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կլինեն իրենց կողքին: Դրա շրջանակում երեխաները նախապես իրենց ցանկություններն են փոխանցում նամակի տեսքով, իսկ Բանկի աշխատակիցներն իրականացնում են դրանք»,-ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ լավ օրինակը վարակիչ է լինում. այսօր նման նախաձեռնությունները շատ համակիրներ ունեն և իրականացվում են ինչպես տնտեսվարողների, այնպես էլ տարբեր հասարակական կազմակերպությունների ու անհատների նախաձեռնությամբ:

3

Նշվել է նաև, որ նախագծի շրջանակում երեխաների համար տոնական միջոցառում է կազմակերպվել: Իսկ բնակավայրերի դպրոցներին տրամադրվել են ժամանցային, բակային խաղեր ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացման համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

--00—ԱՊ