ՍԴ դատավոր Արաիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ԱԺ նախագահի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ալ.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դիմումի մասին:

ԱԺ նախագահի հայտարարությունում մասնավորապես ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:

--00--ԼՀ