Կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի տարեվերջի նիստը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը վարում էր ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Մասնակցում էին ՆԳՆ իրավաբանական վարչության պետը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարողին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», չորսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ երեքի մասով քննարկումը հետաձգվել է։

--00--ԼՀ