Ի՞նչ Պապ, դու քեզ Քաջ Նազարի, Փանջունու ու Վասակի հետ համեմատիր. Ռուբեն վարդապետ Զարգարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

Եթե Հայ առաքելական եկեղեցին, հոգևորականները խոսում են երկրում առկա խնդիրներից, ասում, որ իշխանությունը արհեստական հակադրության մեջ է դնում պետությանն ու հայրենիքին, բաժանում սևի ու սպիտակի, նշանակում է, թե քաղաքականությա՞մբ է զբաղվում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի հետ կապված միջադեպին, երբ Հանրային Հ/Ը հրաժարվեց այն հեռարձակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից առաջ, Հայր Սուրբը կարծիք է հայտնել, որ այս ամենը տեղավորվում է Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, իշխանությունն ուզում է Հայ առաքելական եկեղեցու դերը հավասարացնել այլ կրոնական կազմակերպությունների կարգավիճակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ