Հունհռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը սկսել է 2024-ի առաջին ուսումնամարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

կ

Հայաստանի հունհռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը սկսել է 2024-ի առաջին ուսումնամարզական հավաքը, որը կտևի 14 օր։ Այս մասին հայտնում են ՀԸֆ-ից։

Այս հավաքին են միացել նաև Լեհաստանի և Էստոնիայի ընտրանիները։

Մեր ուժեղագույն ըմբիշները նախապատրասվում են փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

 --00--ԼՀ