ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

մ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է Ռուսաստանից մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան հրթիռներ փոխադրելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության, պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են «Պետական ​​ավիաուղիների 224-րդ թռիչքային ստորաբաժանում» բաժնետիրական ընկերությունը և դրա գլխավոր տնօրեն Վլադիմիր Միխեյչիկը։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Վլադիմիրովկայում գտնվող հեռանկարային սպառազինությունների և հետազոտությունների համալիրի և «Աշուլուկ» զորավարժարանի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում տեղ են գտել նաև չորս ինքնաթիռ, որոնք ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռների և հրթիռների հետ կապված բեռների փոխադրումների ժամանակ գործարկվել են 2023 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։

Ռուսական կողմը հերքում է կորեական հրթիռների օգտագործումը։

 --00—ԼՀ