Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Ապրիլի 5-ից 7-ը Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում Հայաստանի հավաքականը մասնակցեց Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը, որի շրջանակներում մրցեց մի շարք եվրոպական երկրների թիմերի հետ։

Ձնամարտի առաջնությունը նախադեպային էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում։ Հայաստանի հարևան երկրներից ոչ մեկը Ձնամարտի միջազգային միության անդամ չէ։

Ձնամարտի հայաստանյան հավաքականը Ֆինլանդիայից վերադարձել է մեծ տպավորություններով։

 Ֆեդերացիայի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը ամենակարևոր ձեռքբերումը համարում է համագործակցության մեկնարկը մասնակից երկրների հետ․ «Ֆինլանդիայում մենք հուշագրեր կնքեցինք Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ։ Այս պահին ունենք նախնական պայմանավորվածություն, որ Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում»,- նշել է Տիգրանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս