Կրեմլը հաստատել է, որ Կառլսոնը հարցազրույց է վերցրել Պուտինից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

k

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ և հարցազրույց տվել նրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դա հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո՛, ես դա հաստատում եմ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ տեղյակ չէ, թե երբ է հարցազրույցը հրապարակվելու։ Պեսկովը նաև անդրադարձել է համացանցում տարածված որոշ հրապարակումների, որոնք, իբրև թե, հարցազրույցից հատվածներ են։ Նա նշել է, որ դրանք «բացարձակ կեղծիք են»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Թաքեր Կառլսոնը X սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի պայմանավորվածություն ունի։ Կառլսոնը հայտնել էր, որ հարցազրույցը կցուցադրվի իր Tucker Carlson կայքում, ինչպես նաև X սոցիալական հարթակում, որի սեփականատեր Իլոն Մասկը «խոստացել է չարգելափակել» տեսանյութը։

--00—ԼՀ