Շվեյցարիայում վերացրել են 15 պատանդ վերցրած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

զոհ.

Շվեյցարական իշխանությունները հայտնում են, որ ոստիկանության գործողությունների արդյունքում հաջողվել է վերացնել գնացքում 15 հոգու պատանդ վերցրած տղամարդուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Շվեյցարիայի Վաուդ կանտոնում՝ Ֆրանսիայի հետ սահմանի հարևանությամբ։

Գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ 32-ամյա իրանցի տղամարդը, որն ապաստան էր խնդրել Շվեյցարիայից, զինված է եղել կացնով և դանակով, պատանդներին ահաբեկման մեջ է պահել գրեթե 4 ժամ։ Ուղևորների կյանքը հնարավոր է եղել փրկել այն բանից հետո, երբ ոստիկանները ներխուժել են գնացք և մահացու վիրավորում հասցրել պատանդառուին։

«Բոլոր պատանդներն անվնաս ազատ են արձակվել», - նշվում է կանտոնի ոստիկանության հայտարարության մեջ։

Չարագործի հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում։

--00—ԼՀ