Թուրք սակրավորները ոչնչացրել են Ստամբուլի մերձակայքում ծովում հայտնաբերված հրետանային արկերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

ռ

Թուրքիայի ռազմածովային ուժերի սակրավորներն ավարտել են Ստամբուլի մերձակայքում սևծովյան Շիլե բնակավայրի լողափնյա գոտու ստուգումը, որի մոտ անցած շաբաթվա վերջին հայտնաբերվել է մոտ 30 հրետանային արկ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, ռազմամթերքը ոչնչացվել է։

Հուլիսի 31-ից Շիլեի լողափերը փակ են, սակրավորները զննել են ափը և այն շրջանը, որտեղ հայտնաբերվել են արկերը, լողափի գոտու մոտ գտնվող տների բնակիչների անվտանգության համար նրանց տարհանել են։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ հուլիսի 30-ի առավոտյան ռազմածովային ուժերի ջրասուզակները Սոֆուլարի շրջանում սուզվելու ժամանակ 28 արկ են հայտնաբերել Սև ծովի հատակին։

Շիլեի դատախազի կարգադրությամբ ութ ռազմամթերք հենց նույն օրը տարվել է տեղի զորամաս, մնացածը սակրավորները ոչնչացրել են օգոստոսի 2-ին՝ դրա համար օգտագործելով ավելի քան 30 կգ պայթանյութ։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում արկերի հայտնաբերման կապակցությամբ։ Հետաքննության տվյալներով՝ դրանք հնացած հրետանային ռազմամթերք են և ոչ մի առնչություն  չունեն Սև ծովում ուկրաինական լողացող ականների հետ։ Թուրքիայի ռազմածովային ուժերը բազմիցս նման ականներ են ոչնչացրել երկրի ափերի մոտ:

--00—ԼՀ