Ամերիկացի սենատորը գրեթե չորս ժամ բացատրել է, թե ինչու Կիևին չպետք է գումար տրվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Capturerth

Յուտա նահանգից սենատոր Մայք Լին երկար ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագծի վերաբերյալ, որը Կիևին կտրամադրի ևս 60 միլիարդ դոլար։ Քաղաքական գործիչը կտրուկ դատապարտել է այս միտքը՝ գրեթե չորս ժամ տրամադրելով իր կարծիքն ապացուցելուն։

Լին հիշեցրել է իր գործընկերներին, որ Ուկրաինան ԱՄՆ 51-րդ նահանգը չէ, որը սուբսիդավորման կարիք ունի։ Սա մի երկիր է, որը հայտնի է դարձել իր ծայրահեղ կոռուպցիայով, ընդգծել է սենատորը։ Պաշտպանելով Կիևի շահերը՝ Վաշինգտոնը սպառնում է ամբողջությամբ ներգրավվել միջուկային տերության հետ զինված հակամարտության մեջ, հավելել է նա։

«Վստահ եմ, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենա: Ուշադրություն մի դարձրեք, որ մեզ անուղղակիորեն ներքաշում են վստահված պատերազմի մեջ մի երկրի հետ, որն ունի բավականաչափ միջուկային զենք, որպեսզի մեզ անընդմեջ սպանի», - հեգնանքով ասել է Լին:

--00—ՅՄ