Բաքուն իր սադրանքն անելու էր, անգամ եթե իշխանությունը գնդակահարեր հայ զինծառայողին կրակելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Ադրբեջանը ցույց է տալիս, որ ցանկացած խնդիր լուծելու է ռազմական ճանապարհով։ Իշխանությունը, եթե տարբեր փուլերում պատժեր ադրբեջանցիներին, նրանք ավելի չէին լկտիանա։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում ադրբեջանցիների հարձակմանը և հայկական կողմից 4 զոհ ու մեկ վիրավոր ունենալու հանգամանքին։

«Իշխանությունը փորձում է չակերտավոր տղամարդկություն դրսևորել այն զինծառայողների հանդեպ, ովքեր իբրև երեկ կրակ են արձակել Ադրբեջանի վրա, պետք է տղամարդ լինել, մեր զոհված և վիրավոր զինծառայողների համար համապատասխան կեցվածք դրսևորել։ Տղամարդկությունը ե՞րբ է դրսևորվում, միայն փողոցներում քաղաքական ընդդիմադիրներին ջարդելո՞վ, քրեական հետապնդման ենթարկելո՞վ, թե սեփական զինծառայողներին պատժելով։ Մինչև 2018 թվականը սկզբունք կար, որ թշնամու ցանկացած ոտնձգություն, ագրեսիա պետք է ունենա անհամաչափ պատասխան։ Կար խորը գիտակցում, որ թշնամին սաստվում է, երբ հարված է ստանում, կամ երբ գիտի՝ քայլից հետո անհամարժեք պատասխան է ստանալու»,- ընդգծեց Աբրահամյանը։

Պատգամավորի համոզմամբ, պատահական չէ՝ միջանցքի թեմայի ֆոնին մասնավորապես՝ Սյունիքի հատվածում, Ադրբեջանի գործողություններին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ, սաբոտաժը կանխելու պատրվակ բռնելով, Ադրբեջանը առաջխաղացում չապահովի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ