Ինձ առաջարկվեց դիմում գրել, վարչապետին նամակով շնորհակալություն եմ հայտնել. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին պաշտոնից ազատվելու մասին դիմում առաջարկել է գրել ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին նա դատարանի դահլիճում հայտնել է լրագրողներին։

Քերոբյանը հավելել է, որ նամակով շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն վստահելու ու նախարար նշանակելու համար, վերջինս էլ նամակով պատասխանել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

--00—ԱՊ