Շնորհակալ եմ գնահատանքի համար․ Կապառոս

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26,  24News

Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսնն անդրադարձել է երկրի լավագույն մարզիչ ճանաչվելուն:  Թվիթերյան իր էջում մարզիչը գրել է․

«Շնորհակալ եմ գնահատանքի համար: Ուզում եմ նաև շնորհավորել իմ շտաբին: Առանց նրանց ոչինչ հնարավոր չէր լինի»։

Հիշեցնենք, որ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 134 միավոր՝ 2020 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: 

50 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

48 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: 

--00—ՄՀ