00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 300.000 դոլարով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

IMG_20240226_001544_290.jpg

300.000 դոլարով վաճառվեց 00ՕՕ000 պետհամարանիշը։

Այս մասին տեղեկանում ենք «Վարորդի ընկեր» ՀԿ֊ի ֆեյսբուքյան էջից։

Ըստ շրջանառվող տեղեկությունների` այս պետհամարանիշը գնել է «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ։

Նշենք, որ ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար։

 

--00—ԱՊ