ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցության» կարգավիճակ․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Screenshot_1

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա։

Նրա խոսքով, ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում այնպիսի կարգավիճակ, ինչպիսին «սառեցված անդամակցությունն» է․ «Համապատասխան փաստաթղթերի հիման վրա նման ռեժիմ (սառեցված անդամակցություն) դե յուրե ՀԱՊԿ ծրագրում պարզապես գոյություն չունի, կշփվենք մեր հայ գործընկերների հետ, կիմանանք»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի «սառեցնում» է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Ավելի ուշ կազմակերպության քարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ չեն ստացել անդամակցությունը դադարեցնելու Երևանի դիմումը։ Ինչպես գործակալությանը ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, սակայն ակնկալում է պարզաբանում ՀՀ իշխանություններից։

--00—ՅՄ