Քրեակատարողական ծառայողները բացահայտել են ներնետման դեպք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

յ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին, իրացնելով նշված տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 26-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, զննել են հիմնարկի բնակելի մասնաշենքի և պահակետերից մեկի հիմնական պատի միջև ընկած տարածքը։

Արդյունքում՝ նշյալ տեղանքում հայտնաբերվել է ներնետված տոպրակ՝ ամրացված թելով։

Տոպրակում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 

 --00—ԼՀ