Երևանը չի հաստատել ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևի այցի հնարավորությունը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

28904888_0_0_1601_901_1920x0_80_0_0_7289ccf684b077f0527684a8495d6355

ՌԴ հատուկ հանձնակատարը այցելություններ է կատարում Բաքու ու Երևան, վերջերս այցելել է Ադրբեջան։ Մինչ այժմ մեր Երևանի գործընկերները չեն հաստատել նրա այցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կանոնավոր բանակցություններ ենք վարում մեր ադրբեջանցի գործընկերների հետ, նրանք հաստատում են իրենց պատրաստակամությունը լուծելու բոլոր հարցերը՝ ըստ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդունված եռակողմ համաձայնագրերի։

Մենք օգնություն ենք ցուցաբերում մեր գործընկերներին տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի փաստացի նախապատրաստման հետ կապված հարցերում»,-ասել է Լավրովը։

--00—ՅՄ