Գևորգ Պետրոսյանը հաղթել է դատարանում․ վերականգնվելու է ԵՊՀ-ում իր աշխատանքում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

23967756_0_0_1600_901_1920x0_80_0_0_a9d3b58193c51675c2ae45c7c2de4515

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինա Տասչյանի նախագահության, բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի, հայտնում է «Հրապարակ»-ը։

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պետրոսյանը վերականգնվելու է համալսարանում իր աշխատանքում, բռնագանձվելու է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։ Բացի այդ, դատարանն իր վճռով անվավեր է ճանաչել Երևանի պետական համալսարանի ռեկտորի 2023-ի հունիսի 23-ի` Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը։

Եթե պատասխանող կողմը մեկ ամսվա ընթացքում չբողոքարկի նշված վճիռը, ապա այն կմտնի օրինական ուժի մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ