Մոլորակի ածխածնազերծմանն ուղղված ջանքերը ապարդյուն են․ արտանետումները հասել են ռեկորդային մակարդակի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

аа

 

Մոլորակի ածխածնազերծմանն ուղղված ջանքերը մնում են ապարդյուն։

Էներգետիկայի հետ կապված ածխաթթու գազի (CO2) համաշխարհային արտանետումները նախորդ տարի հասել են ռեկորդային մակարդակի, այդ մասին հայտնել է Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA): Դրանք աճել են 410 մլն տոննայով կամ 1,1%-ով՝ հասնելով 37,4 մլրդ տոննայի։ Գիտնականների կարծիքով, գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու և գալիք տարիներին կլիմայի կտրուկ փոփոխությունը կանխելու նպատակներին հասնելը կպահանջի CO2-ի արտանետումների կտրուկ կրճատում, հիմնականում՝ հանածո վառելիքի այրումից հրաժարվելու միջոցով: Բայց առայժմ նրանք միայն շարունակում են աճել որոշակի դանդաղ տեմպերով։

Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ընդլայնումը, ինչպիսիք են հողմային, արևային կայանները և էլեկտրական տրանսպորտային միջոցները, օգնել են զսպել աճող արտանետումները, որոնք 2022 թվականին աճել են 490 միլիոն տոննայով կամ 1,3 տոկոսով: Սակայն Չինաստանի տնտեսության բացումը COVID-19-ից հետո, հանածո վառելիքի օգտագործման ավելացումն այն երկրներում, որտեղ սաստիկ երաշտները խոչընդոտել են հիդրոէլեկտրակայանների արտադրությանը, և ավիացիոն հատվածի վերականգնումը հանգեցրել են արտանետումների ընդհանուր աճի, ասվում է ՄԷԳ-ի զեկույցում:

Վիճակագրության վրա հատկապես նկատելի ազդեցություն են ունեցել երաշտները։ Ջրի վրա հիմնված էներգիայի աղբյուրները ածխածնի վրա հիմնված աղբյուրներով փոխարինելու միջոցառումները հանգեցրել են արտանետումների 40%-ով ավելացման կամ 170 մլն տոննա CO2-ի: «Առանց այդ ազդեցության, 2023 թվականին էլեկտրաէներգիայի համաշխարհային հատվածից արտանետումները կնվազեին: Իսկ առանց մաքուր էներգիայի տեխնոլոգիաների, CO2-ի արտանետումների համաշխարհային աճը վերջին հինգ տարիների ընթացքում երեք անգամ ավելի մեծ կլիներ», - ասվում է ՄԷԳ-ում: Կլիմայագետները զգուշացնում են, որ երաշտներն ապագայում էլ ավելի հաճախակի և ուժեղ կլինեն։ Սա խաթարում է վերականգնվող էներգիայի աշխարհի ամենամեծ աղբյուրներից մեկի հուսալիությունը:

Զեկույցի համաձայն՝ էներգիայի հետ կապված արտանետումները նվազել են 4,1%-ով ԱՄՆ-ում և մոտ 9%-ով ԵՄ-ում՝ վերականգնվող էներգիայի արտադրության աճի և ածուխի և գազի էներգիայի արտադրության նվազման պատճառով:

Չինաստանում էներգիայի արտանետումները աճել են 5,2%-ով և էներգիայի պահանջարկը շարունակում է աճել, քանի որ տնտեսությունը վերականգնվում է: Միևնույն ժամանակ, ըստ ՄԷԳ-ի գնահատականների 2023 թվականին Չինաստանին բաժին է հասել արևային և քամու էներգիայի և էլեկտրական մեքենաների թվաքանակի համաշխարհային աճի մոտ 60%-ը։ 2023 թվականին աշխարհում վաճառված յուրաքանչյուր հինգերորդ նոր մեքենան էլեկտրական է եղել, իսկ նման մեքենաների ընդհանուր վաճառքը հասել է 14 միլիոնի, ինչը 35 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։
 

Աղբյուրը՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»։

--00—ՍՊ