Բեռլինում ներկայացվել է հայկական մշակույթը, Հայաստանը՝ որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

dd

Մարտի 5-7 Բեռլինում Հայաստանը մասնակցում է «ITB Berlin 2024» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ 

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ոլորտի 10 կազմակերպությունների հետ միասին ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուր պրոդուկտներին, այդ թվում` հայկական մշակույթին և համեղ քաղցրավենիքին, որոնք ներկայացված էին տաղավարում:

Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի պաշտոնական տաղավար է այցելել Բեռլինում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Զբոսամրջության Կոմիտեն մասնակից երկրների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային հայտնի ընկերությունների հետ,ինչպիսիք են՝ BBC Global news, Expedia, Lonely Planet, Euro News, քննարկել է համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

--00—ՍՊ