ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ավելի դժվար ու ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք և կշարունակենք քայլել միասին՝ ձեռք ձեռքի տված։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղրիմի հետ վերամիավորման 10-ամյակի համերգին։
«Ղրիմը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է և Ռուսաստանի հպարտությունը, Ղրիմը առաջին հերթին մարդիկ են»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ Բերդյանսկի և Մարիուպոլի միջև ճանապարհը վերականգնվել է․ այն այլընտրանք կդառնա Ղրիմի կամրջին։
--00—ՍՊ