ԱՄՆ-ը չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

k

ԱՄՆ-ը չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
   
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Ռուսաստանում նախագահական ընտրությունները ոչ ազատ, ոչ արդար չի համարում․

«Նա կմնա Ռուսաստանի նախագահ: Կարծում եմ` կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորական զանգեր չեն լինի»,-ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանում կայացած ընտրությունների մասին գնահատականների հետ։

--00—ՍՊ