Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ֆֆ

ՀՀ նախագահի հրամանգրով Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 14-ի ԲԴԽ-24-Ո-59 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Բորիս ԲԱԽՇԻՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրով:

--00—ՍՊ