Մերկասառույցի պատճառով կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղու միկրոավտոբուսը, որում եղել է 15 ուղևոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Screenshot_9

Այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, բարեբախտաբար նրանք նույնպես չեն տուժել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի փատով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

--00—ՅՄ