Տավուշում մարտական շատ հենակետեր շրջափակման մեջ են հայտնվելու, եթե տարածքներ տրվի թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Տավուշի տարածքները տալով՝ առաջին պաշտպանական բնագիծը վտանգվում է, մարտական շատ հենակետեր շրջափակման մեջ են հայտնվելու։ Ադրբեջանցիները գալու են բարձրունքների վրա ու իշխեն, վերահսկեն գյուղերը, ադյունքում աստիճանաբար տարածքները դատարկվելու են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ տարածաշրջան այցին՝ Նահապետյանը նշեց, որ նպատակ կա բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնել. «Նրանց հետաքրքրում է Իրանի հետ սահմանը, թե ինչպես կարող են տնօրինել: Մեզ ՆԱՏՕ-ի «ռելսերի» վրա են դնում, որ ՌԴ-ի դեմ պատերազմի դուրս գանք: ՆԱՏՕ-ն ուզում է տարածաշրջանում միացյալ բանակ ստեղծել ու խնդիրներ առաջացնել ՌԴ-ի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ