Ցանկանում ենք ուրախացնել մեր երկրպագուներին. Վահան Բիչախչյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ֆֆ

 

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը Կոսովոյի հետ ընկերական խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին.

Մարզավիճակի և գոլեր խփելու մասին

«Լավ մարզավիճակում եմ, շատ լավ պատրաստվել ենք թե ՛ ես , թե՛ ամբողջ թիմը: Անհամբերությամբ ենք սպասում վաղվա խաղին, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին: Երկար ժամանակ չենք խաղացել, ու սա լավ առիթ է սեփական հարկի տակ լավագույնս հանդես գալու և հաջող արդյունք գրանցելու համար:

Իմ խնդիրներից մեկն է գոլեր խփելը, բայց նախևառաջ ինձ համար կարևոր է թիմի հաջողությունները: Իմ ուժեղ կողմերից է գոլեր խփելը: Կձգտեմ նորից գոլեր խփել հավաքականում:

Կոսովոյի հավաքականի մասին

«Ուսումնասիրել ենք Կոսովոյի հավաքականին: Ամբողջ կենտրոնացումը վաղվա խաղի վրա է: Շատ լավ հավաքական է, բարձրակարգ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ ունեն, ու նոր մարզիչ: Կարծում եմ՝ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Բայց մենք էլ լավ պատրաստված ենք ու ամեն ինչ անելու ենք հաղթելու համար:

Կոսովոյի հետ արդեն խաղացել ենք, վերջին վերլուծությունները նայելով՝ կազմը շատ է փոխվել, հիմա ավելի փորձառու են խաղացողները, ու ավելի ուժեղ: Նոր մարզչի հետ կարծում եմ՝ ավելի մոտիվացված կլինեն»:

Հավաքականի նորեկների մասին

«Էդգար Գրիգորյանի հետ ծանոթ ենք պատանեկան հավաքականներից, իսկ Փիլոյանի խաղին հետևել եմ Մ21 տարեկանների հավաքականում: Շատ լավ ֆուտբոլիստներ են ու լավ տղաներ են: Մեր թիմի ներսում միշտ լավ մթնոլորտ է, դժվար է չհարմարվել մեր թիմին: Հավաքականում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է, նրանք էլ անմնացորդ նվիրվում ու մարզվում են: Ամեն ինչ լավ է»:

Մրցակցության մասին

«Առողջ մրցակցությունը սպորտում շատ կարևոր է: Մեկս մյուսին շատ ենք ուժեղացնում, իսկ հետո մարզիչն է որոշում, թե այդ պահին որ ֆուտբոլիստն է պատրաստ այդ պահին խաղալու: Առանց մրցակցության ֆուտբոլիստը չի կարող աճ գրանցել»։

Աղբյուրը՝ Armsport