Շնորհակալություն հայտնեցի տղաներին, ասացի՝ դժգոհություններ չունեմ. Պետրակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ff

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հետ ընկերական խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ֆիզիկապես չզիջեցինք մրցակցին: Շատ լավ ստուգողական խաղ ստացվեց: Խաղում էինք եվրոպական ուժեղ թիմի, անհատապես ուժեղ ֆուտբոլիստների դեմ: Պահեր կային, որոնց արդյունքում կարող էինք ոչ-ոքի խաղալ, բայց գրոհների եզրափակման առումով խնդիր կար: Կարծում եմ՝ տեխնիկական վարպետության պակասի հարց էր»,- ասել է Պետրակովը:

Մարզչի խոսքով՝ խաղից հետո հանդերձարանում շնորհակալություն է հայտնել տղաներից խաղի համար, ասել, որ որևէ դժգոհություն չունի նրանցից: Պետրակովին հարցրել են նաև Էդգար Սևիկյանի մասին.

«Սևիկյանը «Ֆերենցվարոշ» տեղափոխվելուց հետո դեռ պետք է ադապտացիա անցնի: Ես հավատում եմ այս խաղացողին: Նրան պարզապես ժամանակ է պետք: Ազգային հավաքականում չկան հիմնական և պահեստային խաղացողներ: Ով՝ այդ պահին լավ վիճակում լինի, նա էլ խաղում է»:

Անդրադառնալով հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանին՝ Պետրակովը մասնավորապես ասել է. «Հարոյանն իսկական ավագ է: Հիանալի հանդիպում անցկացրեց, շատ գոհ եմ նրանից: Մենք հիանալի փոխըմբռնման ենք հասել: Ցանկանում եմ, որ նա հաջողություններ ունենա իր նոր ակումբում»:

Աղբյուրը՝ Armsport