«Crocus City Hall»-ում զոհերի թիվը հասել է 115-ի. ՌԴ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

0323241e541fcc5fa14d38903d5254e23c95a1

«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն տելեգրամի ալիքում։

«Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վայրում, փլատակների տակ հայտնաբերվել են դիերը: Այսպիսով, զոհերի թիվը ներկայումս 115 է», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ մարդիկ մահացել են հրազենային վնասվածքների և հրդեհից առաջացած ծխի հետևանքով։ Ահաբեկիչները դյուրավառ հեղուկով հրկիզել են համերգասրահի տարածքը։

--00—ՅՄ