Բարեղամ Հարությունյանը՝ Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ֆֆ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը դարձել է Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի հաղթող:

Լիտվայում ընթացող մրցաշարի 51 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մրցավարների որոշմամբ ժամանակից շուտ առավելության է հասել ուելսցի Ռիչարդ Սքոթին նկատմամբ:

գ

Կիսաեզրափակչում Հարությունյանը 5-0 հաշվով հաղթել էր Անգլիան ներկայացնող Մուհամեդ Համզային, իսկ 1/4 եզրափակչում մեր բռնցքամարտիկը ուժեղ էր գտնվել իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնից:

Աղբյուրը՝ Armsport