Բքի պատճառով մեքենաներ էին արգելափակվել, 15 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

գգ

Մարտի 26-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղից Վարդաղբյուր գյուղ տանող հատվածում ավտոմեքենաները բքի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

--00—ՍՊ