Սերբիայի նախագահը  տեղեկություն է ստացել իր երկրին սպառնացող վտանգների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

f

Սերբիայի նախագահ Ալեքսանդ Վուչիչը գրառում է կատարել այն մասին, որ վերջին 48 ժամվա ընթացքում կարևոր տեղեկություն է ստացել երկրին սպառնացող վտանգի վերաբերյալ. 

«Այժմ ինձ համար հեշտ չէ ասել, թե ինչ նորություններ ենք ստացել վերջին 48 ժամվա ընթացքում։ Դրանք ուղղակիորեն սպառնում են կենսական նշանակություն ունեցող ազգային շահերին»,- գրել է նա։  

Նա խոստացել է առաջիկա օրերին բացահայտել սպասվող բոլոր մարտահրավերները։ Ընդ որում, Վուչիչն ընդգծել է, դժվար է լինելու, ինչպես երբևէ։ Այլ մանրամասներ Սերբիայի ղեկավարը չի ներկայացրել։

 
--00—ՍՊ