Գնդակոծությունների պատճառով ՌԴ Բելգորոդի մարզից շուրջ 2800 երեխա է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1133374

Օպերատիվ իրադրության պատճառով Բելգորոդի մարզից երեխաներին տեղափոխում են Ռուսաստանի այլ տարածաշրջաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Շարունակում ենք մեր երեխաներին ուղարկել այլ տարածաշրջաններ.... Կալուգա, Պենզա, Տամբով, Աստրախան, Սամարա՝ երեխաներն արդեն այնտեղ են։ Երեկ արդեն հասել են Մոսկվայի մարզ և Կրասնոդարի երկրամաս։ Արդեն ուղարկվել է 2800 երեխա», - գրել է Գլադկովը՝ հավելելով, որ մինչև շաբաթվա վերջ շուրջ 9000 երեխաներ կտեղավորվեն ՌԴ տարբեր մարզերի առողջարանային ճամբարներում:

Մարտի 11-ից Բելգորոդի մարզի տարածքը ենթարկվում է ուկրաինական կողմի ինտենսիվ գրոհների։ Կան զոհեր և վիրավորներ: Գնդակոծվող տարածքների բնակիչներին տարհանում են ժամանակավոր կացարաններ։

--00—ՅՄ